Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մասուդ Փեզեշքիան


Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մասուդ Փեզեշքիան
Սեպտեմբեր 24 20:45 2025

Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և հույս ունի, որ այն կհանգեցնի երկարատև արդյունքի և կդառնա հարևան երկրների միջև հարաբերությունների բարելավման հիմք։ Այս մասին ՄԱԿ-ում հայտարարել է Մասուդ Փեզեշքիանը։

«Իրանը ողջունում է խաղաղությունն ու կայունությունը։ Մենք կարծում ենք, որ մեր տարածաշրջանի և աշխարհի ապագան պետք է կառուցվի համագործակցության, վստահության և համատեղ զարգացման վրա: 

Այդ շրջանակներում Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին», - հայտարարել է Մասուդ Պեզեշքիանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում