Պատահական բաներ տեղի չեն ունենում, պետք է բացահայտեն, տեսագրության սարքեր կան երևում է հանցագործի վարքը, այն մեկ օրում տեղի չի ունեցել։ Փարաքարի համայնքապետի տան դիմաց լրագրողին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:
«Եթե մինչ այդ արած լինեին իրենց գործն, այս սպանությունը տեղի չէր ունենա։
Նրանց գործն է պատշաճ կերպով ու ժամանակին այդ վարկածները դիտարկեին և ժամանակին թույլ չտային, որ նման շարունակություն ունենար»,-նշեց Թանդիլյանը։
Պատասխանելով սպանության քաղաքական մոտիվների մասին հարցին՝ նա նշեց. «Քաղաքական մոտիվները ես չգիտեմ, ինձ էլ են սպառնալիքներ ուղարկում, նաև այս դեպքի հետ կապված»։
Նա ճշտեց, որ սպառնալիքները ֆեյքերի կողմից է ստացել։
Թանդիլյանը պատասխանեց նաև սպանության առիթով այսօր Փաշինյանի արած հայտարարությանը.
«Այդ պահվածքը՝ որպես «համար առաջին» ընդդիմադիր, պետք է դադարեցնի... էդ խոսքերն, ինչ գրում է, իրեն է ուղղված, ո՞ւմ է ասում, ո՞ւմ հետ է խոսում... Ես հասկանում եմ, որ ինքն էլ իր տեղում չէ»։