Փաստաբանը չի հավատում, որ Բորիս Ավագյանն ինքնասպան է եղել


Փաստաբանը չի հավատում, որ Բորիս Ավագյանն ինքնասպան է եղել
Սեպտեմբեր 24 15:01 2025

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի փաստաբան Նատալյա Չեռնիկովան չի հավատում Ավագյանի ինքնասպանության վարկածին:

 

RT-ին տված հարցազրույցում նա ասել է՝ չի հավատում ինքնասպանության վարկածին, քանի որ լավ գիտեր Ավագյանի բնավորությունը՝ մարտիկ էր, որը չէր սիրում պարտվել։

 

«Նա հավատացյալ մարդ էր, շատ լավ գիտեր, թե ինչ է ինքնասպանությունը։ Նա բավականին խելացի մարդ էր, հետևանքները հաշվի էր առնում՝ ցանկացած իրադարձությունից առաջ։ Ես չեմ կարծում, որ նա ինչ-որ կերպ չի մտածել այդ մասին»,- հայտարարել է փաստաբանը։

 

Հիշեցնենք՝ Բորիս Ավագյանը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում, ըստ շրջանառվող լուրերի, ինքնասպան է եղել։ Ավագյանը փակվել է հյուպատոսության զուգարանում, որտեղ էլ պատահել է դեպքը