Հայաստանում ողբերգություն է տեղի ունեցել, երկու անձ է սպшնվել, իսկ Արդարադատության նախարարն այդ ֆոնին կարմիր պիջակով ֆոտոսեսիա է անում


Հայաստանում ողբերգություն է տեղի ունեցել, երկու անձ է սպшնվել, իսկ Արդարադատության նախարարն այդ ֆոնին կարմիր պիջակով ֆոտոսեսիա է անում
Սեպտեմբեր 24 14:43 2025

Այս գիշեր Հայաստանում ողբերգություն է տեղի ունեցել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը, ևս մեկ քաղաքացի վիրավորում է ստացել։

Իրավապահ մարմինները աշխատում են դեպքի վայրում, զինված մարդասպանին դեռ չի հաջողվել գտնել ու այս ֆոնին Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը որոշել է կարմիր պիջակով ֆոտոսեսիա անել։

Նա Facebook-ի «սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել իր մամուլի խոսնակի ու ևս մեկ աշխատակցի հետ, որոնք ևս կարմիր պիջակով են։

«Բոլոր համընկնումները պատահական են»,- լուսանկարին կից գրել է Գալյանը։