Ռազբորկա ու կրակոցներ են եղել նաև Նոր Նորքում․ մանկապարտեզի վրա կրակոցի հետք կա


Ռազբորկա ու կրակոցներ են եղել նաև Նոր Նորքում․ մանկապարտեզի վրա կրակոցի հետք կա
Սեպտեմբեր 24 12:44 2025

Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է.

«Այս գիշեր զենքով ռազբորկա ու կրակոցներ են հնչել նաև Նոր Նորքի մանկապարտեզի բակում. 107 մանկապարտեզի վրա անգամ կրակոցի հետք կա։

Ու սրա մասին ՆԳՆ-ն չի հաղորդել։ Մասիվի բնակիչները տագնապած են, տարբեր բաներ են պատմում, հիմա ոստիկանները տեղում աշխատում են։

Նշեմ միայն՝  երեկ Երեւանի 3 հատվածներում զենքով ռազբորկա են արել ու կրակոցներ են հնչել.... սպանվածներ կամ ու վիրավորներ կան։

Նոր Հայաստանն է սա, չշփոթեք»։