Դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել. Մանրամասներ՝ Փարաքարի համայնքապետի uպանnւթյnւնիg


Դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել. Մանրամասներ՝ Փարաքարի համայնքապետի uպանnւթյnւնիg
Սեպտեմբեր 24 11:13 2025

«Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձը Արծրուն Գալստյանն է։ Նա վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- լրագրողներին ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

 

Նա հայտնեց, որ վիրավորված անձը ոստիկանության ծառայող չէ։

 

«Նախնական տեղեկություններով, դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել, որի հետևանքով երկուսը զոհվել են, մեկը վիրավորել է»,- ասաց Սարգսյանը:

 

Նա նշեց, որ ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում, տեսախցիկներ են վերծանվում, հանրապետության մուտքեր ու ելքեր են որոշակի առումով ստուգվում։ 

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, մյուս՝ նրա ընկեր քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։