Օկուպացված Ակնայում ականի պայթյունից ադրբեջանի ԶՈւ նախկին հետախույզ է մահացել


Օկուպացված Ակնայում ականի պայթյունից ադրբեջանի ԶՈւ նախկին հետախույզ է մահացել
Սեպտեմբեր 23 22:41 2025

Ներքին գործերի նախարարությունը, գլխավոր դատախազությունը և Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) հայտարարություն են տարածել օկուպացված Ակնայի շրջանում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ։

Հայտարարության համաձայն՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին գյուղերից նեկի գերեզմանատանը ական է պայթել։ Արդյունքում մահացել է Սայաֆ Ֆիգան օղլու Ահմեդովը (ծնված 1971թ.):

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ականի պայթյունի հետևանքով մահացածը թոշակի անցած հետախույզ ենթասպա Ահմեդովն է՝ «Գիզիր Խանի» կեղծանունով։