Ծաղկունք բնակավայրի բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, վիրավորներ կան


Ծաղկունք բնակավայրի բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, վիրավորներ կան
Սեպտեմբեր 22 21:45 2025

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով Արմավիրի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք բնակավայրի բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։

Մինչ փրկարարների ու պարեկների ժամանումը պայթյունի վայրից 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։