Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման սեպտեմբերի 21-ին, ժամը 13։37-ին կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը․ նկատվում է ծուխ:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ վարորդն արգելափակվել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, արգելափակումից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: