Հրդեհ՝ ԵՊԲՀ-ում․ 1 անձ հոսպիտալացվել է․ նոր մանրամասներ


Հրդեհ՝ ԵՊԲՀ-ում․ 1 անձ հոսպիտալացվել է․ նոր մանրամասներ
Սեպտեմբեր 22 08:39 2025

Սեպտեմբերի 21-ին, ժամը 19։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և  Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է համալսարանի 7-րդ հարկի լաբորատորիայում: 

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, մարվել՝ 20։14-ին: Այրվել են լաբորատորիան՝ գույքով (մոտ 6 քմ) և միջանցքի կախովի առաստաղը (մոտ 12 քմ)։ Մեկ անձ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից սենյակներ։