Սեպտեմբերի 21-ին, ժամը 19։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է լաբորատորիայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, մարվել՝ 20։14-ին։
Մեկ անձ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: