«Չորրորդ Հանրապետություն» գաղափարի ներքո Փաշինյանն ու իր թիմը զբաղված են Հայաստանի թուլացման գործով


«Չորրորդ Հանրապետություն» գաղափարի ներքո Փաշինյանն ու իր թիմը զբաղված են Հայաստանի թուլացման գործով
Սեպտեմբեր 21 19:59 2025

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․

«Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձը դիմավորում ենք Արցախի և Հայաստանի գերեզմանափոր իշխանության օրոք, որի լեզուն անգամ չի պտտվում պատշաճորեն շնորհավորել մեր երկրի ծննդյան տոնը:

«Չորրորդ Հանրապետություն» ֆեյք գաղափարի ներքո Փաշինյանն ու իր թիմը զբաղված են Հայաստանի Հանրապետության թուլացման և բովանդակազրկման գործով:

Նրանք փորձում են քայքայել և վարկաբեկել Հայոց պետության ամրությունն ապահովող բոլոր ինստիտուտները, ավանդույթները և պատմական դարակազմիկ իրադարձությունները` 1991 թվականին նորանկախ Հայաստանի հիմնադրումը և դրա հիմքում ընկած Անկախության հռչակագիրը, Աարցախյան պատերազմում տարած հաղթանակը, հայկական բանակը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, գաղափարախոսական դիկտատից և բոլշևիկան գրաքննությունից ազատ հասարակությունը, պետական խորհրդանիշները:

Մանկուրտային «Չորրորդ Հանրապետության» ստեղծման գործընթացն իրականացվում է միայն մեկ նպատակով` կատարել Ադրբեջանի պահանջները, որը նպատակ է դրել` Հայաստանը դարձնել իր վասալային, կամակատար պետությունը:

Հայաստանի պետությունը և նրա անկախությունը վտանգված են այսօր քան երբևէ 1991 թվականից ի վեր մեր նորանկախ պատմության մեջ:
Խաղաղությունը հնարավոր է հաստատել առանց «Չորրորդ Հանրապետության» ստեղծման փաթեթավորմամբ անկախության կորստի: Բայց դա չի կարող անել Նիկոլ Փաշինյանը, որն արդեն գտնվում է արտաքին կառավարման տակ և դարձել է Ադրբեջանի կամազուրկ գործակատարը: Նա դարձել է մեր անկախության գլխավոր թշնամին:
Անկախությունը վտանգված է, ժամանակն է ոչ միայն շնորհավորել Անկախության տոնը, այլև թիկունք կանգել նրան:

Կեցցե’ Անկախությունը»: