«Հայաստանը չպետք է դառնա Թուրքիայի խամաճիկը.Երրորդ Հանրապետության արժեքներն այլընտրանք չունեն»,-Մոսկվայում Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված այսօրվա միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ անցկացվող
«Հայաստանի անկախությանը և Երրորդ Հանրապետության գաղափարներին այլընտրանք չկա։
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը բազմաթիվ ժողովուրդների ազատագրեց ստրկությունից և նշանավորեց համաշխարհային պատմության նոր փուլի՝ անկախ պետությունների դարաշրջանի սկիզբը։
Հենց Մեծ Հաղթանակի շնորհիվ հնարավոր դարձավ Երկրորդ Հայկական Հանրապետության կառուցումը հաղթանակած երկրի շրջանակներում։
Այսօր՝ սեպտեմբերի 21-ը, նշանակալի օր է Հայաստանի և հայ ժողովրդի համար։
Ուղիղ 34 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը քվեարկեց անկախ պետություն՝ Երրորդ Հանրապետություն ստեղծելու օգտին։
Հուսով եմ, որ չնայած մարտահրավերներին և սպառնալիքներին, Երրորդ Հանրապետության հիմքերն ու իդեալները կմնան անսասան։
Հայաստանի անկախությանը այլընտրանք չկա, և Հայաստանը Թուրքիայի և ՆԱՏՕ-ի խամաճիկ դարձնելու բոլոր փորձերը պետք է ձախողվեն»,-ասել է Շարմազանովը։