Երևանի Հասրաթյան փողոցում գիշերը կրшկոցներ են հնչել


Երևանի Հասրաթյան փողոցում գիշերը կրшկոցներ են հնչել
Սեպտեմբեր 21 17:36 2025

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 21։05-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հասրաթյան փողոց 4 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևանի քրեական վարչության, ոստիկանության Մաշտոցի բաժնի և ՊԾ Երևանի քաղաքի գնդի գումարտակի պարեկները։

Իրավապահները նշված շենքի բակում հայտնաբերել են տարբեր զինատեսակներից կրակված պարկուճներ՝ ատրճանակի և ինքնաձիգի։ Այս պահին քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով կան տուժած կամ տուժածներ։

Մի քանի խմբեր մեկնել են Երևանի տարբեր հիվանդանոցներ՝ պարզելու դա։

Դեպքի մասին Երևանի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից արդեն ժամանել է քննչական խումբը և ՀՀ քննչական կոմիտեի փորձաքննագետը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը քննչական բաժնի հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։