Թեհրանի Ազատության աշտարակը և Վարշավայի Սիլեզյան -Դանբրովսկի կամուրջը կլուսավորվեն ՀՀ դրոշի գույներով


Թեհրանի Ազատության աշտարակը և Վարշավայի Սիլեզյան -Դանբրովսկի կամուրջը կլուսավորվեն ՀՀ դրոշի գույներով
Սեպտեմբեր 21 16:51 2025

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Վարշավայի Սիլեզյան -Դանբրովսկի (Śląsko-Dąbrowski) կամուրջը ժամը 19:00-ից կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։

 

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ սեպտեմբերի 21-ի ժամը 20:00-ից Թեհրանի Ազատության աշտարակը (Borj-e Azadi) կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։

 

Այս մասին հայտնում են Լեհաստանում և Իրանում ՀՀ դեսպանություններից։