Երբ խաղաղությունը կկնքվի վերջնական, «Երկրապահը» կզբաղվի մատաղ սերնդի դաստիարակությամբ․ ԵԿՄ անդամ


Երբ խաղաղությունը կկնքվի վերջնական, «Երկրապահը» կզբաղվի մատաղ սերնդի դաստիարակությամբ․ ԵԿՄ անդամ
Սեպտեմբեր 21 15:45 2025

Երկրապահը լուծարելու մասին խոսք լինել չի կարող, որովհետև երկրապահն այս պետության կայացման անբաժանելի մասն է։ Կարգավիճակը  կազմակերպությունն ինքը պիտի որոշի, մենք հասարակական կառույց ենք, մենք ժամանակ առ ժամանակ անում ենք մեր համագումարները և որոշումները կայացնում ենք մենք, ինչ կարգավիճակ պիտի ուենանք։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ԵԿՄ անդամ Ռոմիկ Մխիթարյանը:

 

«Քանի դեռ անհրաժեշտությունը կա, երկրապահը սահմանները պահի, երկրապահը պահելու է սահմանները, երբ որ խաղաղությունը կկնքվի վերջնական և սահմանին կանգնած կլինի հայ սահմանապահը, երկրապահը կզբաղվի արդեն այն գործունեությամբ, որով հիմա էլ զբաղվում է, մատաղ սերնդի դաստիարակությամբ, մեր ոգով»,- նշել է նա։