Անկախության իրական խորհուրդը մեր ժողովրդի կամքն է, մեր պետականության պահպանումը, Արցախի վերադարձի իրավունքը, նիկոլիզմի մերժումը.Հակոբյան


Անկախության իրական խորհուրդը մեր ժողովրդի կամքն է, մեր պետականության պահպանումը, Արցախի վերադարձի իրավունքը, նիկոլիզմի մերժումը.Հակոբյան
Սեպտեմբեր 21 13:27 2025

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.

«1991-ի սեպտեմբերի 21-ի առավոտյան եկեղեցում էինք…գիտակցումը արդարության հաստատման թևեր էր տալիս, հաստատակամ որոշում՝ ապրել հանուն Հայրենիքի, արժանի լինել մեծագույն պարգևին՝ Հայաստան-Արցախ ունենալուն։

Հայաստանը իմն է, մերն է, հերոս նահատակների ժառանգությունն է ու մեր սերունդներինն է։ Ոչ ոք իրավունք չունի միակողմանի մեկնաբանելու մեր պատմությունը կամ սեփականացնել մեր ցավը։

Անկախության իրական խորհուրդը մեր ժողովրդի կամքն է, մեր պետականության պահպանումը, Արցախի վերադարձի իրավունքը, նիկոլիզմի մերժումն ու այն արմատախիլ անելը…