Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում


Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Սեպտեմբեր 21 12:44 2025

ՀՀ Երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար նահատակվածների հիշատակին։

Անկախության օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և հարգանքի տուրք մատուցվել: