Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ոսկեհատ գյուղում Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Ալեքսան Ս․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի, Արմավիրի մարզի բնակիչ 74-ամյա Նիկոլայ Շ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և փորձել օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում արձանագրել են նրա մահը։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։