Արդեն մեկ տարի յոթ ամիս ՀՀ-Ադրբեջան սահմանին հրաձգությունից զինծառայող չի զոհվել և չի վիրավորվել. ՔՊ համագումարին իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Անկախությունից ի վեր՝ նման մեկ տարի յոթ ամիս չենք ունեցել, որ սահմանային հրաձգություններից զինվոր չվիրավորվի կամ չզոհվի։ Սա խաղաղություն է։ Ադրբեջանի հետ խաղաղությունը ստորագրված է։ Մենք այսօր միասին ընդունելու ենք որոշումներ, որոնք կանխորոշելու են ՀՀ առաջիկա հարյուրամյակների կյանքի հիմնական և առանցքային հատկանիշները»,- ասաց նա։
Վարչապետը շնորհավորեց բոլորին այդ առիթով՝ ընդգծելով. «Այսօրը հնարավոր է դարձել նախ այն բանից հետո, որ մեր երկրի դժոխային օրերին ՔՊ անդամներդ չսասանվեցիք։ Աներևակայելի է, թե ինչպես կարողացաք չսասանվել, կանգուն մնալ ձեր ոտքերի վրա»։