2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսեցին ընդդեմ Արցախի Հանրապետության։
Արցախի Սառնաղբյուր գյուղից երկու եղբայրներ՝ Նվերը և Միքայելը, դպրոցից վերադառնում էին տուն. չհասան...
Երեխաների դիակները Սառնաղբյուրից կարողացել էին դուրս բերել միայն սեպտեմբերի 23-ին՝ Կարմիր խաչի օգնությամբ։ Նվերի և Միքայելի մարմինները հուղարկավորել են Մասիս քաղաքի գերեզմանատանը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին Արցախում զոհվել է 6 երեխա։
Նվեր Ղազարյան
Միքայել Ղազարյան
Սերգեյ Հովոյան
Դավիթ Ալեքսանյան
Գոռ Առուստամյան
Արեգ Գասպարյան