Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ 20 վիրավոր


Ողբերգական ավտովթար Ռուսաստանում, կա 6 զոհ եւ 20 վիրավոր
Սեպտեմբեր 26 13:26 2017

Վեց մարդ զոհվել եւ եւս քսանը վիրավորվել են Ռուսաստանի Կուբանի երկրամասում բեռնատարի եւ ավտոբուսի բախման հետեւանքով: Այս մասին հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը:

Վթարը տեղի է ունեցել «М-4 Дон» մայրուղու վրա: Վիրավորներից ութին տեղափոխել են Գորյաչիյ Կլյուչ քաղաքի հիվանդանոց, իսկ մյուսներին՝ Կրասնոդար: Նշվում է, որ ավտոբուսը Ադլերից մեկնելիս է եղել Նիժնիյ Նովգորոդ: