SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է սեպտեմբերի 23-ին Երևանում՝ Դավիթ Բեկի փողոցում, տեղի ունեցել թիվ 37 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսի վթարը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում թիվ 37 համարի երթուղին սպասարկող վարորդը իր վարած Higer մակնիշի 47-77 S համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակից դեպի ժողովրդին հայտնի Սարի թաղի «կալցևոյում» դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատերին ու մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել վարորդին, որից հետո նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում










