Դատախազին անվստահություն կհայտնե՞ն․ «Հրապարակ»


Դատախազին անվստահություն կհայտնե՞ն․ «Հրապարակ»
Սեպտեմբեր 9 08:48 2025

«Հրապարակ» թերթը գրում է.  Որոշ տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքում քննարկումներ են ընթանում գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու նախագիծն ԱԺ ներկայացնել-չներկայացնելու շուրջ։ 

Հանրային աղմուկը դիրքորոշումը վերանայելու առիթ է դարձել, երկմտում են՝ կշահե՞ն, թե՞ կտուժեն նման նախագիծ ներկայացնելով, չե՞ն ասի՝ ինչու եք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու փոխարեն դատախազին հայտնում։

 

Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է նախագիծը բերվելու օրակարգ, ասաց՝ դեռ քննարկումների փուլում են: Տեղեկություն կա, որ փոշմանել եք, մտահոգություն ունեք, որ կքննադատեն ձեզ։

«Չունենք նման մտահոգություն»,- ասաց նա։ Արթուր Խաչատրյանն էլ չցանկացավ այս թեմայով մեկնաբանություն տալ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 09․ 09․ 25 թ