Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի. «Հրապարակ»


Հովիկ Աղազարյանը կրկին կփորձի. «Հրապարակ»
Սեպտեմբեր 9 08:42 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրը մերժել էր գրանցել ՔՊ-ական նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնած նոր կուսակցությունը՝ ՄԱՍԿ-ը` Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը, որի հիմնադիր համագումարն անցած տարեվերջին էր կայացել։

Պետռեգիստրից նրանք դիտողություններ են ստացել եւ հոկտեմբերի 4-ին նոր համագումար են հրավիրելու, որպեսզի շտկեն մատնանշված թերացումները:

Այս անգամ համագումարը կլինի ոչ թե «Մարիոթ»-ում, այլ՝ Կույրերի միավորման շենքում, որը դահլիճի վարձակալության համար անհամեմատ ավելի համեստ գներ է պահանջում։