Նիկոլ Փաշինյա՛ն, ո՛չ աղբ կա, ո՛չ աղբաման․ քաղաքացին ահազանգում է՝ Վաղարշապատի աղբավայրն այրում են


Նիկոլ Փաշինյա՛ն, ո՛չ աղբ կա, ո՛չ աղբաման․ քաղաքացին ահազանգում է՝ Վաղարշապատի աղբավայրն այրում են
Սեպտեմբեր 8 22:42 2025

 Քաղաքացի Կարինե Բաղդասարյանն ահազանգում է՝ Վաղարշապատի Շահումյանի աղբավայրն անմխիթար վիճակում է, այրում են, հոտը տարածվում է բնակավայրեր։

«Սա էլ Վաղարշապատի կողմից շահագործվող աղբավայրը: Գիշերները վառում են, խեղդոց ա: Հիմա էլ պատուհան չի լինում բացել:  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմի՛ն, Նիկոլ Փաշինյա՛ն, ո՛չ աղբ կա, ո՛չ աղբաման»,- գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ։

Տեսանյութն՝ այստեղ։