Ռեալը երբեք չի հաղթել Դորտմունդում, դա մարտահրավեր է.Զիդան


Ռեալը երբեք չի հաղթել Դորտմունդում, դա մարտահրավեր է.Զիդան
Սեպտեմբեր 25 23:52 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ առաջիկա հանդիպման մասին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:

«Մեզ հետ ամեն ինչ կարգին է: Ուրախ ենք, որ կարող ենք խաղալ դաշտում, որը շնչում է Չեմպիոնների լիգան: Մենք պատրաստ ենք: Երբեք չենք հաղթել «Սիգնալ Իդունա Պարկում», դա մարտահրավեր է:

Այստեղ մարդիկ ապրում են ֆուտբոլում, դրա համար վաղը ցանկանում եմ գեղեցիկ խաղ տեսնել»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է «АS»-ը:

«Բորուսիա»-«Ռեալ» խաղը կկայանա սեպտեմբերի 26-ին: