Սեպտեմբերի 3-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Վիգեն Տոնոյանին և Կարեն Պետրոսյանին են մոտեցել քաղաքացիները և հայտնել, որ իրենց ընկերը իրեն վատ է զգում և խնդրել են ուղեկցել հիվանդանոց։
«Պարեկները նախ մոտեցել են ավտոմեքենային, տեսել որ քաղաքացին գունատ է և ինքնազգացողությունը վատացել է։Պարեկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա ծառայողական ավտոմեքենայով ուղեկցել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկներն են կատարել իրենց վստահված պարտականությունները և փրկել են նրա կյանքը։
Քաղաքացու ընկերները նշում էին, որ պարեկների ու բժիշկների շնորհիվ այլևս իրենց ընկերոջ կյանքին վտանգ չի սպառնում ու եթե մի փոքր հապաղեին, ապա հնարավոր է ամեն ինչ այլ կերպ ավարտվեր։Պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի 25-ամյա Արթուր Օգանեսյանն է, ով «Մարտ առանց կանոնների» սպորտաձևի չեմպիոն է»,-հայտնում է shamshyan.com-ը։