«Ես աշխատել եմ որպես բանվոր, դույլով բետոն եմ կրել». Զիրոյան


«Ես աշխատել եմ որպես բանվոր, դույլով բետոն եմ կրել». Զիրոյան
Սեպտեմբեր 3 18:59 2025

«Դժվար տարիներին եղել է ձմեռ, որ ես չեմ ունեցել երկարաճիտ կոշիկ, անցկացրել եմ կոշիկով, ու ես չեմ դժգոհում: Դա ինձ պետք է եղել, որպեսզի ես կոփվեմ, նպատակասլացություն ձեռք բերեմ: Ես միշտ փորձում եմ հստակ նպատակ դնել և հասնել դրան: Շնորհակալ եմ Աստծուն, որ միշտ ինձ օգնում է:

Ես չգիտեմ ինձ մոտ երբ է ձևավորվել մտածելակերպը, որ աշխատելն ամոթ չէ, պետք է աշխատել:

8-րդ դասարանում, երբ հասուն տղա էի ու գումար էր պետք, Դավիթաշենում, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն կար, այդ շենքը դեռ կառուցված չէր, այդտեղ ես 3 օր աշխատել եմ որպես բանվոր, դույլով բետոն եմ կրել: Օրական ստացել եմ 2000-3000 դրամ: Դա 2004-2005 թվականներին էր:

Նորմալ է, բոլորիս ընտանիքներում էլ լինում է: Միշտ չէ, որ գումար կա ու միշտ չի, որ ամեն ինչ մեր ուզածով է լինում»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում պատմել է դերասան Զիրոյանը: