Ծնողները դասագրքերի վարձավճարներից հետ կստանան 3000 դրամ. պետք է միայն եկամուտների հայտարարագիր լրացնել. նախարար


Ծնողները դասագրքերի վարձավճարներից հետ կստանան 3000 դրամ. պետք է միայն եկամուտների հայտարարագիր լրացնել. նախարար
Օգոստոս 27 15:22 2025

5-12-րդ դասարանի երեխաների համար դասագրքերի վարձավճարներից 3,000 դրամ հետ կվերադարձվի ծնողներին, եկամուտների համընդհանուր հայտարարագիրը լրացնելու դեպքում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ծնողներին կուզեմ իրազեկել, որ եկամուտների ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցիալական կրեդիտների վերադարձի մեխանիզմն է գործում, սա վերաբերում է նաև դասագրքերի վարձավճարներին:

Ուզում եմ հիշեցնել, որ յուրաքանչյուր 5-12-րդ դասարանի երեխայի համար նրանք ստանալու են դասագրքերի վարձակալության համար 3.000 դրամ գումար, որպես հետվերադարձ: Այս գործընթացն իրականացվելու է ամբողջությամբ ինքնաշխատ եղանակով: Ծնողի կողմից որևէ լրացուցիչ գործողություն չի պահանջվելու, քան իր եկամուտների հայտարարագիրը լրացնելը, որը, բնականաբար, ընդհանուր պահանջ է: