Ինչ է պլանավորել ընդդիմությունը․ «Հրապարակ»


Ինչ է պլանավորել ընդդիմությունը․ «Հրապարակ»
Օգոստոս 27 08:24 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Արցախի քաղաքական իշխանության հետ համատեղ հանրահավաք է կազմակերպում սեպտեմբերի 2-ին` Արցախի անկախության հռչակման օրը։ Նախնական պլանով՝ հանրահավաքը կանցկացվի Ազատության հրապարակում։

Այս հավաքով, բացի այն, որ ընդդիմությունը փորձելու է հակակշռել իշխանությանը՝ ցույց տալով, որ չի պատրաստվում փակել Արցախի էջը, այլեւ հանրությանն ուղերձ է հղելու առ այն, որ ազգային հարցերում համախմբված է, ինչը հնարավորություն է տալիս նաեւ մյուս բոլոր հարցերի հարթման ուղղությամբ քայլեր անել։ Հիշեցնենք, որ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Այժմ Փաշինյանը բացահայտ ասում է՝ Արցախը հանձնել է, որ Հայաստանում խաղաղություն հաստատի, իսկ ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն։