Ֆրանսիական «Transavia» ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը օդում մի քանի պտույտ կատարելուց հետո վերադարձել է Փարիզի Օռլիի օդանավակայան։ «Հետքին» ուղևորներից մեկը փոխանցեց, որ վնասվել է ինքնաթիռի դուռը։ Այս մասին գրում է «Հետք»-ը:
Նախատեսվում էր, որ Boeing 737-800 օդանավը Երևանում պիտի լիներ տեղի ժամանակով 16։10-ին, սակայն շուրջ մեկուկես ժամ տևած թռիչքից հետո այն վերադարձել է Փարիզ։
Թռիչքներին առցանց հետևող flightradar24.com կայքում կարելի է տեսնել, որ ինքնաթիռը 6 պտույտ է կատարել Փարիզի մոտակայքում ու տեղի ժամանակով 11:37 արտակարգ վայրէջք կատարել Օռլիի օդանավակայանում։
Ուղևորները Երևան կտեղափոխվեն այլ ինքնաթիռով, թռիչքը նախատեսվում է Փարիզի ժամանակով 13։30 (Երևանի ժամնակով՝ 15։30)։
Նախապես հայտարարված 13։30-ի թռիչքը դեռևս չի կայացել։