Փաշինյանի հետ «խաղաղության» շուրջ պայմանավորվող Ալիևը նշել է՝ Հայաստանը հիվանդ հասարակությունը ունի. Աբրահամյան


Փաշինյանի հետ «խաղաղության» շուրջ պայմանավորվող Ալիևը նշել է՝ Հայաստանը հիվանդ հասարակությունը ունի. Աբրահամյան
Օգոստոս 22 09:56 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Մինչև հայաստանյան կառավարիչները «աչքալուսանք» են տալիս, որ խաղաղությունն արդեն հաստատվել է, Ալիևը օկուպացված Քարվաճառից պատասխանում է, որ աշխարհում տիրող անկանխատեսելի իրավիճակներն Ադրբեջանին ստիպում են պատրաստ լինել պատերազմի:

Ավելին, Ալիևը նշել է, որ իրենք շարունակելու են ռազմական մեծաքանակ գնումներն ու առկա սպառազինության արդիականացումը, հատուկ նշանակության զորքերի ընդլայնումը և այլն:

Սա այն դեպքում, որ Փաշինյանը` խոսելով պատերազմի ավարտված լինելու մասին, նույն օրը ակնարկում էր, որ ռազմական բյուջեի ավելացման կարիք չկա:

Սակայն ամենախնդրահարույցն ու անթույլատրելին այն է, որ Փաշինյանի հետ ջերմ լուսանկարվող ու «խաղաղության» շուրջ պայմանավորվող Ալիևը վիրավորել է նաև հայ ժողովրդին նշելով, որ ուզում է բաց խոսել` Հայաստանը հիվանդ հասարակությունը ունի:

Իշխանությանն ու անձամբ Փաշինյանին տարբեր առիթներով ծաղրելուց ու վիրավորելուց հետո Ադրբեջանի նախագահն անցել է հայ հասարակության պիտակավորմանը, ինչը հստակ ցուցիչ է ադրբեջանցիների իրական տրամադրությունների և ցանկությունների մասին»: