Եթե վստահ եք, որ տեխնիկական խնդիր չունենք, վարչարարություն կիրառեք. Ավինյանը՝ տրանսպորտի մասին


Եթե վստահ եք, որ տեխնիկական խնդիր չունենք, վարչարարություն կիրառեք. Ավինյանը՝ տրանսպորտի մասին
Օգոստոս 18 11:46 2025

Երևանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է տրանսպորտում հասարակական կարգի պահպանության ծառայության ստուգումներին։ Նրա խոսքով, վերջին երկու շաբաթում ստուգումներ են արվել ավտոբուսներում։

 

«Քանի որ սկզբնական շրջանում որոշակի ծրագրային թերություններ են ի հայտ եկել, տուգանքներ ու տույժեր չեն գրվել։ Բայց ինձ զեկուցել են, որ առնվազն 1 տուգանք դուրս է գրվել»,- նշել է նա՝ հավելելով, որ մինչ այդ ի հայտ եկած խնդիրները լուծվել են, և ոչ մի խոչընդոտ չկա։

 

«Եթե վստահ եք, որ տեխնիկական խնդիր այլևս չունենք, պետք է համապատասխան վարչարարություն կիրառենք»,-պատասխանել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։