Պետք է հաշվի առնել ՌԴ սահմանապահների ներկայությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ «Թրամփի ուղու» մասին


Պետք է հաշվի առնել ՌԴ սահմանապահների ներկայությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ «Թրամփի ուղու» մասին
Օգոստոս 13 17:19 2025

Սյունիքով անցնող հաղորդակցությունները ապաշրջափակելիս մենք պետք է հաշվի առնենք ՌԴ սահմանապահների ներկայությունը, նաև ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին. ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆադեևը՝ պատասխանելով Սյունիքով անցնող «Թրամփի ուղու» մասին հարցին։

Նախարարության ներկայացուցիչը նշել է, որ չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծել դրանով՝ զերծ մնալով իր կարծիքը հայտնելուց մինչև նախագծի մանրամասների ուսումնասիրությունը, որոնք, ըստ նրա, դեռևս հրապարակված չեն։

Նա նշել է, որ Ռուսաստանը արդիական է համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-22 թվականների եռակողմ համաձայնագրերը։ Կողմերից ոչ մեկը չի հայտարարել այդ համաձայնագրերից դուրս գալու մասին։