Օգոստոսի 12-ին, ժամը 17:05-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Պարզվել է, որ Գեղի գյուղ տանող խաչմերուկում բախվել են երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ ավտոմեքենաներից մեկն ընկել է մոտակա ձորը (մոտ 10 մ): Վարորդները և երեք ուղևոր ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները ձորիցդուրսենբերվելտեղիուժերովևհոսպիտալացվելբժշկականկենտրոններ։
Փրկարարները մեկ տուժածի պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, սահմանազատել տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենաները: