Գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Հակակոռուպցիոն դատարանը միջնորդությունը կքննի օգոստոսի 14–ին՝ ժամը 17։00–ին։
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսյա ժամկետով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանական խումբը պնդում է, որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է: