Խաղաղության փաստաթուղթը սրախողխող է անում արցախյան շարժումն ու իրավունքները. Տիգրան Աբրահամյան


Խաղաղության փաստաթուղթը սրախողխող է անում արցախյան շարժումն ու իրավունքները. Տիգրան Աբրահամյան
Օգոստոս 12 10:50 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Այսպես կոչված, խաղաղության փաստաթղթով ոչ միայն Արցախի էջն են իրավական առումով արմատախիլ անում, այլև հիմքեր են նախապատրաստում հետապնդումների բոլոր այն մարդկանց, խմբերի նկատմամբ, ովքեր բարձրաձայնում և պայքարում են արցախցիների իրավունքների վերականգնման և նրանց հավաքական վերադարձի համար:

Փաստաթղթի 4-5 դրույթով, տարբեր ռակուրսներից, սրախողխող են արվում արցախյան շարժումն ու արցախահայերի իրավունքները:

Սրանք ժամանակին հպարտանում էին, որ արցախյան հաղթանակների սերունդ էին ու դրա կրողները, օրերով քեֆեր անում Արցախում, Աղդամը հայրենիք հռչակում, պաթոսախեղդ կենացներ խմում մինչև այն պահը, երբ արտաքին ազդանշաններով քաղաքական կոնյուկտուրան փոխվեց և հիմա էլ մտել են թուրքական մեղրամսի փուլ»։