Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ


Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Օգոստոս 11 10:13 2025

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ օգոստոսի 11-15-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

«Հարգելի’ քաղաքացիներ, հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորել հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը»։