Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ օգոստոսի 7-ի երեկոյան ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեից Armday.am–ի հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով։
Նշենք, որ Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2016–2018 թվականներին։