Մեր երկրին Արևմուտքից մոտենում են սառը օդային հոսանքներ։ Դրանց ներթափանցումը կսկսվի վաղը կեսօրյա ժամերից և կշարունակվի մինչև օգոստոսի 11-ը ներառյալ։ Այս մասին գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Օգոստոսի 9-11-ը ընկած ժամանակահատվածում և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը այսօրվա համեմատ կնվազի 4-6 աստիճանով, և արդեն օգոստոսի 11-ին Հանրապետության ամենաշոգ հատվածներում՝ Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում, Երևանում գիշերային ժամերին նույնիսկ կզգանք զովություն»։