ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել է, որ այսօր կդրվի ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի սկիզբը


ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել է, որ այսօր կդրվի ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի սկիզբը
Օգոստոս 8 11:33 2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրող Ռայմոնդ Արոյոյի հետ զրույցում անդրադարձել է այսօր տեղի ունենալիք Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպմանը։ Պետքարտուղարը հույս է հայտնել է, որ կդրվի խաղաղության համաձայնագրի սկիզբը:

«Ադրբեջանը և Հայաստանը. հուսով եմ՝  մենք այս շաբաթ՝ ուրբաթ օրը, այստեղ կլինենք՝ համաձայնագիր ստորագրելու և խաղաղության համաձայնագրի սկիզբը դնելու համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։