Խաղաղություն լինելու է, պшտերազմ չի լինելու. Արայիկ Հարությունյան


Խաղաղություն լինելու է, պшտերազմ չի լինելու. Արայիկ Հարությունյան
Օգոստոս 8 09:48 2025

Սիրելի բարեկամներ, առաջիկա ժամերին ու օրերին փորձ է արվելու հերթական ապատեղեկատվության և շահարկումների միջավայրը ստեղծել լրատվական դաշտում: Դա անելու են հիմնականում այն մարդիկ, կայքերը ու ֆեյքերը, որոնց որևէ կանխատեսում նախկինում չի իրականացել: Դրանց բոլորին դուք արդեն լավ ճանաչում եք, հետևաբար այս ստատուսն էլ իզուր եմ գրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Չէ, իզուր չէ՝ սպասե՛ք բացառապես պաշտոնական տեղեկատվության և մեկնաբանությունների: Հնարավորության դեպքում դրանք առաջիկայում կհայտնվեն ձեր տեսադաշտում՝ կայքերում, սոցցանցերում և այլն:

Խաղաղություն լինելու է, պատերազմ չի լինելու»,- գրել է նա: