Դատախազությունը բողոքարկել է Ալբերտ Առստամյանի արդարացման վերաբերյալ դատավճիռը


Դատախազությունը բողոքարկել է Ալբերտ Առստամյանի արդարացման վերաբերյալ դատավճիռը
Օգոստոս 7 23:25 2025

Դատախազությունը բողոքարկել է Ալբերտ Առստամյանի արդարացման վերաբերյալ դատավճիռը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա պաշտպան Ռոման Երիցյանը։

«Վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Վաչե Մարգարյանին, իսկ դատական նիստը նշանակվել է 2025 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին (հասցե՝ Գ. Նժդեհի 23)։

Հիշեցնենք, որ 74-ամյա Ալբերտ Առստամյանին խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքի կապակցությամբ։ Այնուամենայնիվ, դատարանը նրան ամբողջությամբ արդարացրեց»,– գրել է նա։