ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ընդդիմախոսների դեմ համընդհանուր քաղաքական հետապնդումների պայմաններում իշխանությունը պատահական թիրախներ չի ընտրում:
Հատկապես երբ խոսքը վերաբերվում է «Որդիների Կանչ» ՀԿ-ի առանցքային դեմքերին` Արա Ռոստոմյանին և Գարիկ Գալեյանին:
Վերջիններս այն արժանապատիվ մարդկանցից են, որոնց որդիները հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակվել են, իսկ իրենք շարունակում են որդիների արդար պայքարը` Հայրենիք ունենալու և նրա անվտանգությունը ապահովելու համար:
Արա Ռոստոմյանն անցնում է հորինված «ահաբեկչության» գործով, իսկ Գարիկ Գալեյան` «խուլիգանության» կեղծ մեղադրանքով:
Այն իշխանությունը, ում համար զրոյական է հայրենիքի տարբեր հատվածների կորուստները, բնականաբար որևէ կաշկանդվածություն չունի մեր հերոս նահատակների ծնողներին ազատությունից զրկելու հարցում»: