Մենք առաջինն ենք, որ ընդունեցինք Քրիստոսին 301թ.-ին և Հուդային՝ 2018-ին ու 2021-ին. եթե անգամ Նիկոլ Փաշինյանը Ձմեռ պապուն հանդիպի, պետք չէ լավ բանի սպասել. Արմեն Աշոտյան


Մենք առաջինն ենք, որ ընդունեցինք Քրիստոսին 301թ.-ին և Հուդային՝ 2018-ին ու 2021-ին. եթե անգամ Նիկոլ Փաշինյանը Ձմեռ պապուն հանդիպի, պետք չէ լավ բանի սպասել. Արմեն Աշոտյան
Օգոստոս 6 15:51 2025

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պնդում է՝ Հայաստանի այսօրվա կառավարությունը հայ ժողովրդի կառավարությունը չէ։

 

«Հայ ժողովուրդը զրկվել է սեփական պետությունից ու Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գոյությունը դեռևս դրա ամենամեծ ապացույցն է, խարանն է մեր ճակատին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

 

Աշոտյանի խոսքով՝ ԱՄՆ-ում կայանալիք հանդիպումից որևէ լավ բան պետք չէ սպասել, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը Ձմեռ պապուն էլ հանդիպի, պետք չէ լավ բանի սպասել։

 

ՀՀԿ փոխնախագահը կարծում է, որ մենք պարադոքսների ժողովուրդ ենք. «Մենք առաջինն ենք, որ ընդունեցինք Քրիստոսին 301թ.-ին և Հուդային 2018 թ.-ին, հետո՝ 2021-ին»։