Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «Li Auto L6»-ն ու «Opel Astra»-ն


Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «Li Auto L6»-ն ու «Opel Astra»-ն
Օգոստոս 6 11:21 2025

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «Li Auto L6» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: