«Արմենիա 2026» նախաձեռնությունը սկսում է հանդիպումների շարք, որոնք նպատակ ունեն ստեղծելու բաց ու անկաշկանդ հարթակ՝ քննարկելու մեր երկրի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները և ձևավորելու դրանց լուծման համատեղ ուղիներ։ Մասնակցել կարող են 18-35 տարեկան բոլոր մեր հայրենակիցները, ովքեր հավատում են, որ կարող են իրենց ներդրումն ունենալ մեր հայրենիքի հզորացման գործում։
Մասնակցության համար հարկավոր է նախապես գրանցվել՝ https://bit.ly/45wKRhy
Առաջին հանդիպումը՝ օգոստոսի 21-ին, ժամը 17:00:
Վայրը՝ Ալեքսանդր հյուրանոց (Աբովյան փող․ 3/4 շենք):
Սա բացառիկ հնարավորություն է միավորվելու, լսելու միմյանց ու ձևավորելու այն Հայաստանը, որի մասին երազում ենք։
«Արմենիա 2026»-ը սկսում է հանդիպումների շարք. ինչպես եւ ովքեր կարող են մասնակցել

