ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչ պատմություններով է հայտնի ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը ու ինչպես են իրավապահները նրան միշտ մաքրել քրեական պատմություններից։
Երեկ ՆԳՆ-ն Պարոնյան փողոցում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ու որդու միջադեպով 3 անձի են ձերբակալել ու Armlur.am-ին հասած լուրերի՝ ձերբակալվածների մեջ է եղել նաև ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը։
Հիմա գնդակը ՀՀ քննչական կոմիտեի ձեռքում է, թե նա ինչ որոշում կկայացնի ազատ կարձակի, թե գործին ընթացք կտա, կհետևնք իրադարձություններին։
Նկատենք, որ ԱԺ ՔՊ-ական պագամավորի որդին առաջին անգամ չէ իրավապահների տեսադաշտում, բայց, ինչպես փորձն է ցույց տալիս, «ջրից չոր է դուրս գալիս»։
2022 թվականին «Քաղաքացիական պայամնագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու ՝ Շանթ Բագրատյանի միջադեպով գործը ուշագրավ ավարտ ունեցավ:
Նախաքննական մարմինը ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի կարճել էր ԱԺ պատգամավորի որդու աղմկահարույց միջադեպի քրեական գործը:
Ահա, թե ինչպես են մաքրվուվ իշխանական պատգամավորների որդիների մասնակցությամբ միջադեպերը:
Բանն այն է, որ 2022 թվականի Մայիսի 15-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանում ծեծկռտուք էր եղել: Մասնավորապես, 45-ամյա տնօրեն Վահե Ասատրյանին ծեծի էին ենթարկել և միջադեպի կիզակետում հայտնվել էր ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը:
Ըստ լուրերի՝ այս միջադեպին անգամ խառնել են «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ «Զապ»-ին, որ ճիշտ ու սխալ անի, թե ով է կռվի մեջ մեղավոր: Արդյունքում, քրեական վարույթը կարճվեց։ Եվ ահա հերթական ծեծը։