Երևանում բախվել են 3 ավտոմեքենա. կա վիրավոր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ


Երևանում բախվել են 3 ավտոմեքենա. կա վիրավոր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ
Օգոստոս 5 09:46 2025

Երեկ՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններոմ Գայի պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Էրիկ Ս.-ի վարած «Skoda», Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Խաչատուր Գ.-ի վարած «Mitsubishi» և Երևանի բնակիչ 31-ամյա Գևորգ Ա.-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքնաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:  Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատաիր տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են պարեկները:

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:  Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ վարորդներից Գևորգ Ա.-ն եղել է ոչ սթափ: